19:07  ,  24 հունիսի, 2021

Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքի է անցել Մոսկվայի «Լոկոմոտիվի» սելեկցիոն բաժնում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Սարգիս Հովհաննիսյանն աշխատանքի է անցել ռուսական ակումբի սելեկցիոն բաժնում, հաղորդում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հունիսի 11–ին հեռացել էր մոսկովյան ակումբի մարզիչների կազմից։

Սարգիս Հովհաննիսյանը 1994 թվականից եղել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ՝ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։

2004 թվականից նա «Լոկոմոտիվի» համակարգում զբաղվել է մարզչական աշխատանքով։

Սարգիս Հովհաննիսյանն ընդգրկված է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում