18:44  ,  24 հունիսի, 2021

Corriere dello Sport. Մոուրինյոն ու Մխիթարյանը հաշտվել են

«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել են, հաղորդում է իտալական Corriere dello Sport–ը։

Պորտուգալացի մարզիչն ու Հայաստանի հավաքականի ավագը լարված հարաբերություններ ունեին դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի տարիներից։ 2018թ. հունվարին Մխիթարյանն այդ պատճառով հեռացավ մանչեսթերյան ակումբից՝ տեղափոխվելով Լոնդոնի «Արսենալ»։

Հիմա Մոուրինյոն ու Մխիթարյանը բարելավել են հարաբերությունները։ Մարզիչն է պնդել, որ 32–ամյա ֆուտբոլիստը շարունակի կարիերան «Ռոմայում»։ Նրա նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Իտալիայի անցած առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում