19:47  ,  24 հունիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն եվրո է առաջարկել Ջեյդոն Սանչոյի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային» Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցով, հաղորդում է Goal.com–ը։

Անգլիական ակումբը 21–ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 85 միլիոն եվրո, «Բորուսիան» պահանջում է 95 միլիոն եվրո, բայց պատրաստ է 10 միլիոն եվրոյի տարբերությունը հետագայում ստանալ բոնուսների տեսքով։ Transfermarkt.com–ը նրա տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո։

Ջեյդոն Սանչոն ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում» եւ համաձայնության է հասել անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն «Բորուսիայի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English