17:39  ,  24 հունիսի, 2021

ՈւԵՖԱ-ն չեղարկեց արտագնա խաղում խփած գոլի առավելությունը

Հաջորդ մրցաշրջանից ՈւԵՖԱ–ի ակումբային մրցաշարերի գավաթային մրցակարգով փուլերում չի գործի հյուրընկալվելիս խփած գոլի առավելության վերաբերյալ կանոնը, հաղորդում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը։

Կանոնը չեղարկվեց Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում եւ Կոնֆերենցիաների լիգայում, կանանց եւ պատանեկան մրցաշարերում։

Հիշեցնենք, որ արտագնա խաղում խփած գոլի կանոնը գործում է երկու հանդիպումից բաղկացած դիմակայություններում՝ հավասար գոլերի դեպքում առավելություն տալով հյուրընկալվելիս ավելի շատ գոլ խփած թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում