15:18  ,  24 հունիսի, 2021

«Նոայի» մարզչական շտաբը համալրել են ռուս մասնագետներ

Երկրորդ տարին անընդմեջ ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն դարձած Երևանի «Նոայի» ավագ մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Գրիգորի Միխալյուկը։ Նրա օգնականի պարտականնությունները կկատարի մարզիչ-վերլուծաբան Եվգենի Գալկինը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուս մասնագետների նախորդ աշխատավայրը եղել է Սանկտ Պետերբուրգի «Զվեզդան»: «Նոայի» մարզչական շտաբում համալրումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերից «Նոան» գլխավորում էր ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն, որը վերջերս տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում