16:53  ,  24 հունիսի, 2021

Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտները խմբային փուլից հետո

Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից հետո բուքմեյքերական գրասենյակները թարմացրել են չեմպիոնության համար սահմանված գործակիցները:

Գլխավոր ֆավորիտն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է, որի չեմպիոնությունը միջինը գնահատվում է 4.80 գործակցով: Երկրորդը Իտալիայի հավաքականի չեմպիոնությունն է՝ 6.80 գործակից, իսկ եռյակը եզրափակում են անգլիացիները՝ 7.50 գործակից:

Այնուհետև գալիս են Գերմանիան (8.00), Իսպանիան (8.50) ու Բելգիան (9.00): Եվրոպայի չեմպիոնի կոչումը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 10.00 է:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում հունիսի 23-ին ավարտվեց խմբային փուլը և հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը։

Հունիսի 26

Ուելս - Դանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Ամստերդամ)

Իտալիա - Ավստրիա՝ 23։00 (Լոնդոն)

Հունիսի 27

Նիդերլանդներ - Չեխիա՝ 20։00 (Բուդապեշտ)

Բելգիա - Պորտուգալիա՝ 23։00 (Սեւիլիա)

Հունիսի 28

Խորվաթիա - Իսպանիա՝ 20։00 (Կոպենհագեն)

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Բուխարեստ)

Հունիսի 29

Անգլիա - Գերմանիա՝ 20։00 (Լոնդոն)

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Գլազգո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում