14:45  ,  24 հունիսի, 2021

Բիչախչյանը գոլային փոխանցում է կատարել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում

Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու Սլովակիայի «Ժիլինան» ստուգողական հանդիպում են անցկացրել Ավստրիայում շարունակվող հավաքի ընթացքում: Ռուսական ակումբը հաղթել է 3:2 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը և գոլային փոխանցման հեղինակ դարձել 79-րդ րոպեին, երբ հաշիվը դարձել է 2:1: Դրանից հետո «Լոկոմոտիվը» խփել է 2 գոլ և տարել կամային հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում