15:41  ,  24 հունիսի, 2021

Գեղեցիկ գոլ՝ Բրազիլիայի հավաքականի դարպասը

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Լուիս Դիասը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել բրազիլացիների դեմ ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չորրորդ տուրի խաղում: Պորտուգալական «Պորտուի» 24-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 10-րդ րոպեին շրջադարձ հարվածով բացել է հաշիվը: Դա Դիասի երրորդ գոլն էր Կոլումբիայի հավաքականում, որտեղ նա անցկացրել է 20 հանդիպում:

Հիշեցնենք, որ այդ խաղում Բրազիլիայի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում