16:18  ,  24 հունիսի, 2021

Արթուր Գալոյանի գոլային փոխանցումը ԲԿՄԱ-ում

Ավստրիայում հավաք անցկացնող Մոսկվայի ԲԿՄԱ-ն ստուգողական խաղում մրցել է ավստրիական «Վիներ-Նոյշտադտի» հետ և հաղթել 3:1 հաշվով:

Ռուսական ակումբի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել թիմում փորձաշրջան անցնող 21-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել 68 րոպե: ԲԿՄԱ-ի կազմում խաղացել են նաև Նաիր Տիկնիզյանն ու Արտյոմ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը վերջերս էր հեռացել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Վելեսից» և ունի ազատ գործակալի կարգավիճակ: Ավարտված մրցաշրջանում նա «Վելեսի» կազմում մասնակցել է 41 խաղի, դարձել 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում