13:07  ,  24 հունիսի, 2021

Վարազդատ Հարոյանը «Կադիս» տեղափոխությունից առաջ հրաժեշտ է տվել «Աստանայի» խաղացողներին (ֆոտո)

«Աստանայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն Իսպանիայի Լա Լիգայում հանդես եկող «Կադիս» տեղափոխությունից առաջ հրաժեշտ է տվել ղազախական ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին ու աշխատակիցներին:

28-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի խաղացող կդառնա հուլիսի 1-ին: Վերջերս Հարոյանը «Կադիսի» հետ կնքել էր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արաս Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի Լա Լիգայում: 

Վարազդատ Հարոյանը ձմռանը հեռացել էր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող ռուսական «Տամբովից» և փետրվարին տեղափոխվել «Աստանա»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո: 

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում հայ պաշտպանը մասնակցել է 13 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017) ու Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում