23:26  ,  23 հունիսի, 2021

Կամո Հովհաննիսյանի գեղեցիկ գոլը

Ղազախստանի առաջնության 17-րդ տուրում «Կայրաթը» Ալմաթիում ընդունեց «Կասպիյ Ակտաուին» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Դաշտի տերերի չորրորդ գոլը 83-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

«Կայրաթը» 33 միավորով երրորդ տեղում է։ Առաջատարներն են 38-ական միավոր վաստակած «Տոբոլն» ու «Աստանան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում