21:54  ,  23 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իսպանիան ու Շվեդիան փլեյ-օֆֆում են, Լեհաստանն ավարտեց պայքարը (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին E խմբում ընդգրկված թիմերը։

Իսպանիայի հավաքականը Սեւիլիայում մրցեց սլովակների հետ։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 5։0 հաշվով եւ 5 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Սլովակիան 3 միավորով երրորդ տեղում է։

Դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում խաղաց լեհերի հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ Շվեդների կազմում դուբլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը, լեհերի կազմում՝ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Շվեդիան 7 միավորով գրավեց առաջին տեղը, Լեհաստանի հավաքականը 1 միավորով վերջինն է խմբում եւ ավարտեց պայքարն այս մրցաշարում։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր են նվաճում առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

E խումբ

Սլովակիա - Իսպանիա՝ 0։5 (տեսանյութ), (Սևիլիա)

Մարտին Դուբրավկա, 30, ինքնագոլ, Էմերիկ Լապորտ, 45+3, Պաբլո Սարաբիա, 56, Ֆերան Տորես, 67, Յուրա Կուցկա, 71, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Ալվարո Մորատա (Իսպանիա)

Շվեդիա - Լեհաստան՝ 3։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Էմիլ Ֆորսբերգ, 2, 59, Վիկտոր Կլասոն, 90+4 - Ռոբերտ Լեւանդովսկի, 61, 84

Մրցաշարային դրություն. Շվեդիա՝ 7 միավոր, Իսպանիա՝ 5, Սլովակիա՝ 3,  Լեհաստան՝ 1։

F խումբ

Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (Բուդապեշտ)

Գերմանիա – Հունգարիա՝ 23:00 (Մյունխեն)

Մրցաշարային դրություն. Ֆրանսիա՝ 4 միավոր, Գերմանիա, Պորտուգալիա՝ 3-ական, Հունգարիա՝ 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ