21:09  ,  23 հունիսի, 2021

Տոնի Կրոս․ Չեմ պատկերացնում «Ռեալն» առանց Սերխիո Ռամոսի

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է իսպանացի պաշտպան, թիմի ավագ Սերխիո Ռամոսի հեռանալն Արքայական ակումբից։ Նրա պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։

«Չեմ պատկերացնում «Ռեալն» առանց Սերխիո Ռամոսի։ Չեմ պատկերացնում, որ նա չի ավարտի կարիերան մեր ակումբում։ Ես սպասում էի, որ նա կմնա։

Սերխիոյի հետ անցկացրած 7 տարիներս անհավանական էին։ Նա ոչ միայն բարձրակարգ խաղացող էր, այլեւ լավագույն ավագն էր, որի հետ խաղացել եմ։ Նա միշտ պայքարում էր թիմի համար»,- Կրոսի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

35-ամյա Ռամոսը 2005 թվականին «Սևիլիայից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։ Նրա պայմանագրի ժամկետը լրացել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ