20:43  ,  23 հունիսի, 2021

Բոատենգը տեղափոխվեց «Հերտա»

Կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը պայմանագիր է կնքել Բեռլինի «Հերտայի» հետ, որի երիտասարդական թիմում էլ սկսել է կարիերան։ Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նրա նախորդ թիմը իտալական «Մոնցան» էր։ Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Հերտային»։

Կեւին-Պրինս Բոատենգը «Հերտայի» երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել նաեւ 1994-2007-ին։ Այնուհետեւ հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Պորտսմութում», իտալական «Ջենոայում», «Միլանում», գերմական «Շալկեում», իսպանական «Լաս Պալմասում», գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտում», կատալոնական «Բարսելոնայում», իտալական «Ֆիորենտինայում», թուրքական «Բեշիկթաշում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ