18:07  ,  23 հունիսի, 2021

Արտյոմ Սիմոնյանը հանդես կգա ռուսական Պրեմիեր լիգայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի «Նիժնի Նովգորոդում»։ 26-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբի հետ արդեն կնքել է պայմանագիր, հաղորդում է Sport-express.ru-ն։

Անցած մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը ներկայացնում էր ռուսական «Տոմը», որի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին։

«Նիժնի Նովգորոդն» Առաջին դիվիզիոնի անցած առաջնությունում գրավել է երրորդ տեղը եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրեմիեր լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս