18:45  ,  23 հունիսի, 2021

Մոուրինյո․ Դե Բրույնեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է

Իտալական «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն վերհիշել է իր աշխատանքը բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեի հետ Լոնդոնի «Չելսիում»։

«Կեւինը հրաշալի խաղացող է, հիմա նա լավագույններից մեկն է աշխարհում։ Իմ պատմությունը նրա հետ զվարճալի էր, բայց ամեն ինչ նպաստեց նրա պրոֆեսիոնալ աճին։

Ես երկրորդ անգամ գլխավորեցի «Չելսին», եւ մենք մեկնեցինք Ասիա՝ ընկերական հանդիպումների եւ մարզումային հավաքների։ Կեւինը պետք է մեկներ մեր թիմի հետ, հետո վարձակալությամբ հեռանար «Չելսիից»։ Բայց նա տպավորեց ինձ, եւ ես որոշեցի պահել նրան։

Կեւինը ցանկանում էր հանդես գալ բոլոր հանդիպումներում, ամեն րոպե, առանց փոխարինման։ Նա այդպիսի պահանջ ներկայացրեց ինձ։

Դրանից հետո նա որոշեց վարձակալությամբ տեղափոխվել Գերմանիա։ Ամեն ինչ լավ դասավորվեց նրա համար։ Ահա ամբողջ պատմությունը։

Նա բացարձակ որակի խաղացող է, հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է talksport.com-ը։

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից Դե Բրույնեի հետ դուրս է եկել Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում