17:42  ,  23 հունիսի, 2021

«Ռոմա»․ Մխիթարյանի գոլը լավագույնն է Ա Սերիայի անցած մրցաշրջանում

«Ռոմայի» երկրպագուների քվեարկությամբ՝ Իտալիայի Ա Սերիայի անցած մրցաշրջանում հռոմեական ակումբի լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։

Իտալիայի անցած առաջնության 8-րդ տուրում «Ռոման» տանը 3։0 հաշվով հաղթել էր «Պարմային», Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ։ Այդ խաղում նրա գոլերից մեկը ճանաչվել է լավագույնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում