16:42  ,  23 հունիսի, 2021

ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» 2.5 միլիոն եվրո կվճարի Դեմբելեի վնասվածքի համար

Կատալոնական «Բարսելոնան» ՖԻՖԱ-ից փոխհատուցում կստանա Եվրո-2020-ին մասնակցող Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ ազգային թիմի ճամբարում ստացած վնասվածքի համար, հայտնում է Mundo Deportivo-ն:

24-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի և բաց կթողնի մոտ 4 ամիս:

ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ակումբները փոխհատուցում են ստանում ֆուտբոլիստների՝ ազգային հավաքականի ճամբարում ստացած վնասվածքների դեպքում: Դա գործում է այն դեպքում, եթե խաղացողը բաց է թողնում 28 օրից ավելի: Առավելագույն փոխհատացումը մեկ տարվա համար 7.5 միլիոն եվրո է, իսկ մեկ օրվա գումարը կազմում է 20 548: Ստացվում է, որ եթե Դեմբելեն բաց թողնի 4 ամիս, «Բարսելոնան» կստանա մոտ 2.5 միլիոն եվրո:

Եվրո-2020-ում Դեմբելեն մասնակցել է առաջին երկու հանդիպումներին, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ Ավարտված ակումբային մրցաշրջանում նա «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում