16:10  ,  23 հունիսի, 2021

Խաչանովի նկատմամբ հաղթանակը 500-րդն էր Ֆելիսիանո Լոպեսի կարիերայում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը իսպանական Մալյորկայում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է Ֆելիսիանո Լոպեսին: Իսպանացի թենիսիստը հաղթել է 3 սեթում՝ 4:6, 6:2, 6:4: Մրցախաղը տևել է 1 ժամ 50 րոպե:

Ֆելիսիանո Լոպեսը տարել է կարիերայի 500-րդ հաղթանակը: Նա 10-րդ գործող թենիսիստն է, որը հասնում է այդպիսի ցուցանիշի:

Մալյորկայի մրցաշարում իսպանացու հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինոն: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 720 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում