17:15  ,  23 հունիսի, 2021

Նովակ Ջոկովիչը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմասնակցի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է Սերբիայի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ սերբ թենիսիստը հայտարարել էր, որ չի մասնակցի Տոկիո-2020-ին, եթե երկրպագուներին արգելեն ներկա լինել մրցումներին:

Օլիմպիական խաղերին մասնակցելուց հրաժարվել են իսպանացի Ռաֆայել Նադալը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, նորվեգացի Կասպեր Ռուդը և կանադացի Դենիս Շապովալովը:

Նախորդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել էր բրիտանացի Էնդի Մարեյը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում