15:49  ,  23 հունիսի, 2021

Եվրո-2020. Հոլանդիայի հավաքականը կորցրեց հարձակվողներից մեկին

Իսպանական «Սևիլիայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգը ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականին չի կարողանա օգնել Եվրո-2020-ի փլեյ-օֆֆում, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Եվրո-2020-ում Դե Յոնգը մասնակցել է 2 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Հոլանդացիները խմբային փուլում հաղթել էին բոլոր՝ 3 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում