14:05  ,  23 հունիսի, 2021

«Արարատը» հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի նորընծա չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը» ստուգողական հանդիպում են անցկացրել Հանքավանում: «Արարատը» հաղթել է նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփել է սերբ կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, իսկ «Արարատը»՝ Կոնֆերենցիաների լիգայի:

Ֆոտո՝ «Արարատի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով