15:15  ,  23 հունիսի, 2021

Ռամոսին «Ռեալում» կարող է փոխարինել «Ռոմայի» պաշտպանը

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել պաշտպանությունն իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո:

AS-ի համաձայն՝ Արքայական ակումբը ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսին: 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությանը կարող են նպաստել 2 ակումբների միջև ջերմ հարաբերությունները:

Transfermarkt-ն Իբանյեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: Իտալիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 30 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել 35-ամյա Սերխիո Ռամոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English