Երևանի «Փյունիկի» նախկին ավագ Արմեն Մանուչարյանը հեռացել է ղազախական «Ակտոբեից», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին ռուսական «Ռոտորից» էր տեղափոխվել «Ակտոբե», որի կազմում մասնակցել է Ղազախստանի առաջնության 11 հանդիպման: Նախորդ մի քանի խաղերը նա բաց էր թողել վնասվածքի պատճառով:
Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականին և ազգային թիմում անցկացրել է 2 հանդիպում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում