11:26  ,  23 հունիսի, 2021

Ռամոսը «Ռեալի» խաղացողներին հայտնել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ ակումբակիցներին հայտնել է, որ տեղափոխվելու է ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է Cadena Cope-ը:

Կողմերը փոխհամաձայնության են եկել 3 տարվա պայմանագիր կնքելու հարցում:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Ռամոսին:

35-ամյա իսպանացին 2005 թվականին «Սևիլիայից» էր տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։ Նրա պայմանագրի ժամկետը լրացել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում