20:01  ,  22 հունիսի, 2021

Միշել Տեր–Զաքարյանը՝ «Բրեստի» գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսահայ Միշել Տեր–Զաքարյանը նշանակվել է ֆրանսիական «Բրեստի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը։

Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը մայիսին հեռացել էր «Մոնպելյեից», որը գլխավորում էր 2017 թվականից: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում «Մոնպելյեն» 54 միավորով գրավեց 8-րդ տեղը, իսկ «Բրեստը» 17-րդն էր:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միշել Տեր-Զաքարյանը «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English