23:47  ,  22 հունիսի, 2021

Եվրո–2020. Ամենաբարձր վարձատրությամբ մարզիչները

Եվրո–2020–ի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչներից ամենաբարձր վարձատրությունն ունի գերմանացի Յոահիմ Լյովը, հաղորդում է Sport-express.ru–ն։ 

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը տարեկան ստանում է 1 միլիոն եվրո։ Խմբային փուլի երրորդ տուրում դանիացիները 4։1 հաշվով հաղթեցին ռուսներին, որոնց գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի տարեկան աշխատավարձը 2,5 միլիոն եվրո։ Դանիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Ռուսաստանն ավարտեց մրցելույթը։

1. Յոահիմ Լյով (Գերմանիա)՝ 4,6 միլիոն եվրո
2. Դիդիե Դեշամ (Ֆրանսիա)՝ 4,2 միլիոն եվրո
3. Գարեթ Սաութգեյթ (Անգլիա)՝ 3,5 միլիոն եվրո
4-5. Ֆրանկ դե Բուր (Նիդերլանդներ)՝ 3 միլիոն եվրո
4-5. Ռոբերտո Մանչինի (Իտալիա)՝ 3 միլիոն եվրո
6. Ստանիսլավ Չերչեսով (Ռուսաստան)՝ 2,5 միլիոն եվրո
7. Ֆերնանդու Սանտուշ (Պորտուգալիա)՝ 2,3 միլիոն եվրո
8. Վլադիմիր Պետկովիչ (Շվեյցարիա)՝ 1,74 միլիոն եվրո
9. Լուիս Էնրիկե (Իսպանիա)՝ 1,5 միլիոն եվրո
10. Ռոբերտո Մարտինես (Բելգիա)՝ 1,2 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ