19:06  ,  22 հունիսի, 2021

Բուսկետս. Իսպանիայի հավաքականին դեռ պակասում է հաղթողի հոգեբանությունը

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Սլովակիայի հետ Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից իր սպասելիքների մասին։

«Այս մրցաշարում Իսպանիան մրցակիցներից լավ է խաղացել, գերիշխել է, ստեղծել է գոլային պահեր, սակայն չի օգտագործել 11 մետրանոցը, չի կարողացել արդյունավետ խաղալ գրոհների ժամանակ։ Իսպանիայի հավաքականին դեռ պակասում է հաղթողի հոգեբանությունը։

Պետք է ավելի արագ խաղալ, պրեսինգի դիմել մրցակցի խաղադաշտում։ Մեր կազմը դեռ երիտասարդ է։ Մենք ունենք խաղացողներ, որոնք ամենաշատը սիրում են վերահսկել գնդակը։ Ես հավանում եմ այդ խաղաոճը»,– Բուսկետսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Սլովակիա – Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 23–ին Սեւիլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։

E խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիրն արդեն ապահովել է 4 միավորով առաջին տեղում ընթացող Շվեդիան։ Երկրորդ տեղում է Սլովակիան՝ 3 միավոր, երրորդ տեղում է Իսպանիան՝ 2։

Վերջին տեղում գտնվող Լեհաստանը (1 միավոր) նույնպես պահպանում է փլեյ–օֆֆ դուրս գալու հնարավորություն, եթե վերջին տուրում հաղթի Շվեդիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում