18:09  ,  22 հունիսի, 2021

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի աշխարհի գավաթի խաղարկությունում

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա հինգ մասնակից։

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մասնակիցների կազմը։

Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Գաբրիել Սարգսյանը։

Նոկաուտ մրցակարգով մրցաշարին կմասնակցի 156 շախմատիստ։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի հուլիսի 10–ից օգոստոսի 8–ը Սոչիում։ Մրցանակային հիմնադրամը 1,892 միլիոն դոլար է։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում (78 մասնակից) Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանը։ Կանանց մրցաշարի մրցանակային հիմնադրամը 676 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում