17:48  ,  22 հունիսի, 2021

Մարտինեսն «Արարատ–Արմենիայից» տեղափոխվեց իսպանական «Ալբասետե»

26–ամյա պերուացի կենտրոնական հարձակվող Ջեյսոն Մարտինեսը Երեւանի «Արարատ–Արմենիայից» տեղափոխվել է իսպանական Լա Լիգա–2–ում հանդես եկող «Ալբասետե», հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը՝ հաջողություն մաղթելով ֆուտբոլիստին։

Ջեյսոն Մարտինեսը «Արարատ–Արմենիային» միացել էր 2020թ. սեպտեմբերին։ Երեւանյան թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 3 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ջեյսոն Մարտինեսը 2013 թվականին Պերուից տեղափոխվել է Իսպանիա եւ հանդես է եկել ցածր դիվիզիոնների մի քանի ակումբներում նախքան Հայաստանում կարիերան շարունակելը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English