13:14  ,  22 հունիսի, 2021

Մեսին կրկնեց Մասկերանոյի ռեկորդը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կրկնեց Խավիեր Մասկերանոյի ռեկորդն ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։

Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցող «Բարսելոնայի» 33-ամյա ֆուտբոլիստը 147-րդ հանդիպումն անցկացրեց Արգենտինայի հավաքականում։ Նույնքան հանդիպում ունի ազգային թիմում կարիերան ավարտած Մասկերանոն, որը շնորհավորել է Մեսիին ռեկորդը կրկնելու կապակցությամբ։

«Չկա ավելի լավ ֆուտբոլիստ, որպեսզի շարունակի լինել լեգենդ եւ խաղացող մեր ազգային հավաքականում անցկացրած ամենաշատ հանդիպումներով»,- գրել է Մասկերանոն, որն Արգենտինայի հավաքականում հանդես է եկել 2003-2018 թվականներին։

Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ խաղում 1։0 հաշվով հաղթել է Պարագվային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում