12:11  ,  22 հունիսի, 2021

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Մանուել Լոկատելիին

Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելիին եւ պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի համար իտալական «Սասուոլոյին» առաջարկել 30 միլիոն եվրո եւ ռումինացի պաշտպան Ռադու Դրեգուշինին եւ իտալացի հարձակվող Մարկո դա Գրակային, հաղորդում է Goal.com-ը։ «Սասուոլոն» տրանսֆերից ակնկալում է 40 միլիոն եվրո։

«Յուվենտուսն» արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագրի շուրջ։ Լոկատելին կստանա տարեկան 3 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Լոկատելի մասնակցել է 34 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Նա «Միլանի» սան է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English