11:02  ,  22 հունիսի, 2021

Ամերիկայի գավաթ․ Արգենտինան հաղթեց Պարագվային, Ուրուգվայն ու Չիլին ոչ ոքի խաղացին (ֆոտո, վիդեո)

Բրազիլիայում շարունակվում են ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Արգենտինայի հավաքականը խմբային փուլի երրորդ խաղում մրցեց Պարագվայի թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 10-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Սեւիլիայի» կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը։ Արգենտինան 7 միավորով A խմբի առաջատարն է։

Երկրորդ տեղում է Չիլին (5 միավոր), որը երրորդ խաղում մրցեց Ուրուգվայի թիմի հետ գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան Չիլիի ֆուտբոլիստները։ 26-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Էդուարդո Վարգասը։ 66-րդ րոպեին սեփական դարպասը չիլիացիների առաջատար, «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը։

Ուրուգվայը 2 խաղից հետո 1 միավորով չորրորդ տեղում է։ Փլեյ-օֆֆ դուրս կգան երկու խմբերից 4-ական թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում