00:50  ,  22 հունիսի, 2021

Եվրո-2020․ Բելգիան ուժեղ էր Ֆինլանդիայից, ռուսները խոշոր հաշվով պարտվեցին Դանիային (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին B խմբում ընդգրկված թիմերը։

Դեռ նախորդ տուրում 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճած Բելգիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում մրցեց ֆինների հետ։ Աշխարհի բրոնզե մեդալակիրները երրորդ հաղթանակը տարան՝ 2։0։ 74-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ ֆինների դարպասապահ Լուկաշ Հրադեցկին։ 81-րդ րոպեին աչքի ընկավ բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Բելգիան 9 միավորով գրավեց առաջին տեղը, Ֆինլանդիան վաստակեց 3 միավոր, գրավեց երրորդ տեղը եւ դեռ պահպանում է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։

Խմբի մյուս խաղում Ռուսաստանի հավաքականը Կոպենհագենում հյուրընկալվեց դանիացիներին եւ պարտություն կրեց 1։4 հաշվով՝ ավարտելով պայքարն այս մրաշարում։ Դանիան 3 միավորով երկորդ տեղում է եւ 1/8 եզրափակիչում։

Բելգիան B խմբի առաջին երկու տուրերում հաղթել էր Ռուսաստանին (3։0) եւ Դանիային (2։1)։ Ֆինլանդիան 1։0 հաշվով հաղթել էր դանիացիներին եւ նույն հաշվով պարտվել ռուսներին։

Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

B խումբ

Ռուսաստան - Դանիա՝ 1։4 (տեսանյութ), (Կոպենհագեն)

Արտյոմ Ձյուբա, 70, 11մ - Միկել Դամսգոր, 38, Յուսուֆ Պոուլսեն, 59, Անդրեաս Կրիստենսեն, 79, Յոակիմ Մեհլե, 82

Ֆինլանդիա - Բելգիա՝ 0։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Լուկաշ Հրադեցկի, 74, ինքնագոլ, Ռոմելու Լուկակու, 81

Մրցաշարային դրություն․ Բելգիա՝ 9, Դանիա՝ 3, Ֆինլանդիա՝ 3, Ռուսաստան՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս