23:34  ,  21 հունիսի, 2021

ԵԱ Մ-22․ Համբարձում Հակոբյանը նույնպես ապահովեց մեդալ

Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց երկրորդ մեդալը։

81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով առավելության հասնելով Գերմանիան ներկայացնող Բեննոսա Էնիշի նկատմամբ, ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Ավել վաղ, 56 կգ քաշային Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում հսկայական առավելությամբ հաղթել էր Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ նույնպես ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English