23:12  ,  21 հունիսի, 2021

Մալյորկա․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մալյորկայի ATP 250 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց ֆրանսիացի Լյուկա Պույի հետ եւ առավելության հասավ 7:6 (9:7), 3:6, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 14 րոպե։

Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի իսպանացիներ Նիկոլա Կունի եւ Ֆելիսիանո Լոպեսի դիմակայության հաղթողը։

Մալյորկայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 720 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում