19:17  ,  21 հունիսի, 2021

ԵԱ Մ–22. Արթուր Բազեյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Իտալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում։

56 կգ քաշային Արթուր Բազեյանը քառորդ եզրափակիչում հսկայական առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցոգովինան ներկայացնող Ալեն Ռահիմիչի նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ–ի մամուլի ծառայությունը:

Արթուր Բազեյանը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English