18:39  ,  21 հունիսի, 2021

«Արարատ–Արմենիան» երկարաձգեց պայմանագիրը Յոհան Գուֆրանի հետ

«Արարատ Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը 35–ամյա ֆրանսիացի կիսապաշտպան, թիմի ավագ Յոհան Գուֆրանի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30–ը, հայտնում է transfermarkt.com–ը։

Յոան Գուֆրանը հանդես է եկել ֆրանսիական «Կանի», «Բորդոյի», անգլիական «Նյուքասլի» կազմում։ «Արարատ–Արմենիային» նա միացել է 2020թ. փետրվարի 1–ին ազատ գործակալի կարգավիճակում։

Յոան Գուֆրանը «Բորդոյի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով