17:06  ,  21 հունիսի, 2021

Մոհամեդ Ալիի թոռը նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում

Լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի թոռ Նիկո Ալի Ուոլշը նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում կնշի 2021թ. օգոստոսի 14–ին, հաղորդում է ESPN–ը։

Մենամարտը կկազմակերպի Բոբ Արումի Top Rank պրոմոուտերական ընկերությունը, որը եղել է նաեւ Մոհամեդ Ալիի առաջին մենամարտի կազմակերպիչը 1966թ. մարտի 29–ին Ջորջ Չուվալոյի դեմ։ Նիկո Ալի Ուոլշի առաջին մրցակիցը դեռ հայտնի չէ։

«Վստահ եմ, որ իմ պապը չէր ցանկանա, որ ես աշխատեի այլ պրոմոուտերի հետ։ Միշտ ցանկացել եմ դառնալ Բոբ Արումի Top Rank–ի մասը»,– ասել է Նիկո Ալի Ուոլշը։

Մոհամեդ Ալին մահացել է 2016թ. հունիսի 3–ին 74 տարեկանում։ Նա 61 մենամարտում տարել է 56 հաղթանակ, կրել 5 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում