14:17  ,  21 հունիսի, 2021

Լեգենդար Ուսեյն Բոլթը երկվորյակ տղաների հայր է դարձել (ֆոտո)

Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, մարզական կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը դարձել է երկվորյակ տղաների հայր։ Երեխաներին անվանակոչել են Սենթ–Լեո եւ Թանդեր։ Լեգենդար աթլետի առաջներկը ծնվել է 2020թ. մայիսին։ Աղջկա անունը Օլիմպիա Լայթնինգ է։ Բոլթի հարսնացում Քեյսի Բենեթն է։ Նրանք դեռ չեն ամուսնացել։

34–ամյա Բոլթը նաեւ աշխարհի 11–ակի չեմպիոն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

100 մետր վազքում Բոլթի համաշխարհային ռեկորդը 9,58 վայրկյան է, 200 մետրինը՝ 19,19 վայրկյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում