13:10  ,  21 հունիսի, 2021

Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային նպատակը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային նպատակը Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն է, հաղորդում է Goal.com-ը։ 27–ամյա ֆուտբոլիստը եւս ցանկություն է հայտնել այս ամռանը փոխել ակումբը։

Այժմ ընթանում են բանակցություններ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Տոտենհեմի» միջեւ։ Մանչեսթերյան ակումբը պատրաստ է գործարքում ներառել 24–ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունը «Տոտենհեմ»։ «Մանչեսթեր Սիթին» Հարի Քեյնի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Անգլիայի անցած առաջնությունում Հարի Քեյնը մասնակցել է 35 հանդիպման, խփել 23 գոլ՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում