12:21  ,  21 հունիսի, 2021

«Բարսելոնան» եւս 525 միլիոն եվրոյի վարկ կվերցնի Goldman Sachs–ից

Ծանր ֆինանսական դրությունում գտնվող «Բարսելոնան» մտադիր է 15 տարով 525 միլիոն եվրոյի վարկ վերցնել ամերիկյան Goldman Sachs բանկից, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։ 

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն հայտնել է, որ ակումբի ընդհանուր պարտքն ու վարկային պարտավորությունները կհասնեն 1,044 միլիոն եվրոյի՝ նշելով, որ նման ծանր վարկային բեռի պատճառը միայն կորոնավիրուսի համավարակը չէ, քանի որ ֆինանսական վիճակը նմանատիպ է եղել համավարակից առաջ էլ։

Այս տարվա մայիսին «Բարսելոնան» Goldman Sachs–ից արդեն վերցրել էր 500 միլիոն եվրոյի վարկ՝ վերաֆինանսավորելով նախկին պարտավորությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English