09:09  ,  21 հունիսի, 2021

ԵԱ․ Լեւոն Աղասյանը՝ եռացատկի հաղթող

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Աղասյանը հաղթել է եռացատկում՝ ցույց տալով 16,77 մետր արդյունք։

Հիշեցնենք, որ անցած ամիս Լեւոն Աղասյանը Վրաստանի բաց առաջնությունում գրանցել է 17,16 մետր արդյունք և լրացրել օլիմպիական նորմատիվը, որը կազմում է 17,14 մետր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում