00:41  ,  21 հունիսի, 2021

ԱԱ-2022․ Քաթարը թույլ կտա միայն կորոնավիրուսից պատվաստված երկրպագուների մուտքը

Քաթարի վարչապետ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Ալ Տանին հայտարարել է, որ 2022թ․ աշխարհի առաջնության հանդիսականներից պահանջելու են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

«Երբ հասնի Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի պահը, շատ երկրների բնակիչների մեծամասնությունը կլինի պատվաստված կամ իմունիզացված։

Քաթարը թույլ չի տա չպատվաստված երկրպագուների մուտքը երկիր։ Մենք բանակցում ենք պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին ձեռք բերելու ուղղությամբ։ Դրանք կհատկացվեն աշխարհի առաջնության համար Քաթար ժամանողներին»,- Ալ Տանիի խոսքը մեջբերում է Associated Press-ը։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի 2022թ․ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում