22:48  ,  20 հունիսի, 2021

Իտալիայի հավաքականը կրկնեց անպարտելի շարքի իր ռեկորդը՝ 30 հանդիպում

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը կրկնեց անպարտելի շարքի իր ռեկորդը։ Ռոբերտո Մանչինիի ղեկավարած թիմը չի պարտվել 30 անընդմեջ խաղում։ Նախորդ անգամ իտալացիները պարտություն են կրել 2018թ․ նոյեմբերի 10-ին Ազգերի լիգայում 0։1 հաշվով Պորտուգալիայից։

Իտալիայի հավաքականի ռեկորդը գրանցվել է 1935-1939 թվականներին գլխավոր մարզիչ Վիտորիո Պոցոյի օրոք։

Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրում Իտալիան 1։0 հաշվով պարտության մատնեց Ուելսի թիմին եւ A խմբում 9 միավորով գրավեց առաջին տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում