20:28  ,  20 հունիսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ռեկորդային տրանսֆերի

«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պատրաստ է սահմանել Պրեմիեր լիգայի տրանսֆերային ռեկորդ, գրում է բրիտանական The Telegraph-ը։

Այժմ անգլիական ակումբների համար ռեկորդային է Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 89 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ավարտված առաջնությունում Ջեք Գրիլիշը մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում