19:02  ,  20 հունիսի, 2021

Իտալիա - Ուելս, Շվեյցարիա - Թուրքիա․ Մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 20-ին խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն A խմբում ընդգրկված Իտալիան ու Ուելսը, Շվեյցարիան ու Թուրքիան։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

Իտալիա․ Դոնարումա, Բոնուչի, Տոլոի, Էմերսոն, Պեսինա, Բաստոնի, Վերատի, Ժորժինյո, Բեռնարդեսկի, Կիեզա, Բելոտի։

Ուելս․ Ուորդ, Ռոբերտս, Ռոդոն, Ամպադու, Գանտեր, Ուիլյամս, Մորել, Ալեն, Ռեմզի, Բեյլ, Ջեյմս։

----

Շվեյցարիա․ Սոմեր, Էլվեդի, Վիդմեր, Ականջի, Ցուբեր, Ֆրոյլեր, Գ․ Ջակա, Ռոդրիգես, Սեֆերովիչ, Շաքիրի, Էմբոլո։

Թուրքիա․ Չաքիր, Չելիկ, Մյուլդյուր, Դեմիրալ, Սյոյունջյու, Տուֆան, Ունդեր, Չալհանօղլու, Կահվեջի, Այհան, Յիլմազ։

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20։00-ին։

1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Իտալիայի հավաքականն առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել է թուրքերին, երկրորդ տուրում նույն հաշվով պարտության է մատնել շվեյցարացիներին, որոնք երկրորդ տուրում 1։1 հաշվով են ավարտել խաղը Ուելսի հետ։ Երկրորդ տուրում Ուելսը 2։0 հաշվով հաղթել է թուրքերին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

Իտալիա - Ուելս՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Հռոմ)

Շվեյցարիա - Թուրքիա՝ 20։00 (Բաքու)

Մրցաշարային դրություն Իտալիա՝ 6, Ուելս՝ 4, Շվեյցարիա՝ 1, Թուրքիա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ