16:44  ,  20 հունիսի, 2021

Պոուլսեն․ Եթե չես կարող հաղթել Ռուսաստանի նման թիմի, արժանի չես փլեյ-օֆֆի

Դանիայի հավաքականի եւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Յուսուֆ Պոուլսենը խոսել է Ռուսաստանի հետ առաջիկա դիմակայությունից իր սպասելիքների մասին։ Դանիայի եւ Ռուսաստանի թիմերը կհանդիպեն Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրում։

«Ակնկալում եմ միայն հաղթանակ։ Դա միակ արդյունքն է, որը կարող է մեզ տալ փլեյ-օֆֆի ուղեգիր։ Վստահ եմ, որ Բելգիայի հետ դիմակայությունում մեր ցուցադրած խաղի նման մեզ դրսեւորելու դեպքում կհասնենք դրական արդյունքի։

Եթե չես կարող հաղթել Ռուսաստանի նման թիմի, արժանի չես փլեյ-օֆֆի։ Մենք դեռ կարող ենք իրականացնել մեր երազանքներն այս մրցաշարում»,- Պոուլսենի խոսքը մեջբերում է sport.tv2.dk-ն։

B խմբում Դանիան 0։1 հաշվով պարտվել է Ֆինլանդիային, 1։2 հաշվով՝ Բելգիային, որը երկու հաղթանակից հետո ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Վերջին տուրում Ֆինլանդիան կհանդիպի Բելգիայի հետ։ Եթե Դանիան հաղթի ռուսներին, իսկ Ֆինլանդիան պարտվի Բելգիային, դանիացիները երրորդ տեղից դուրս կգան հաջորդ փուլ։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ