01:17  ,  20 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իսպանիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացողը

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Իսպանիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան, որն անցկացրեց ամբողջ խաղը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Սեւիլիայում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

E խմբում Իսպանիան 2 միավորով երրորդն է, Լեհաստանը վերջինն է՝ 1 միավոր։ Առաջատարը Շվեդիան է՝ 4 միավոր, երկրորդ տեղում ընթացող Սլովակիան ունի 3 միավոր։

Առաջին տուրում իսպանացիները 0։0 հաշվով են խաղացել Շվեդիայի հետ, Լեհաստանի հավաքականը 1։2 հաշվով պարտվել է Սլովակիայի թիմին, որը երկրորդ տուրում 0։1 հաշվով տանուլ տվեց խաղը շվեդներին։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

Իսպանիա - Լեհաստան՝ 1։1 (Սեւիլիա)

Ալվարո Մորատա, 25 - Ռոբերտ Լեւանդովսկի, 54

Չիրացրած 11մ՝ Ժերար Մորենո (Իսպանիա), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով