09:14  ,  20 հունիսի, 2021

Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 20-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրը։ Տեղի կունենա A խմբի երկու հանդիպում։

1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Իտալիայի հավաքականը Հռոմում կընդունի Ուելսի թիմին։ Թուրքերը Բաքվում կխաղան Շվեյցարիայի հավաքականի հետ։ Երկու հանդիպումն էլ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Իտալիայի հավաքականն առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել է թուրքերին, երկրորդ տուրում նույն հաշվով պարտության է մատնել շվեյցարացիներին, որոնք երկրորդ տուրում 1։1 հաշվով են ավարտել խաղը Ուելսի հետ։ Երկրորդ տուրում Ուելսը 2։0 հաշվով հաղթել է թուրքերին։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: 

Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր

A խումբ

Իտալիա - Ուելս՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Հռոմ)

Շվեյցարիա - Թուրքիա՝ 20։00 (Բաքու)

Մրցաշարային դրությունԻտալիա՝ 6, Ուելս՝ 4, Շվեյցարիա՝ 1, Թուրքիա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ